04/05/2019 09:41
«Ժողովուրդ». Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպել են: Ըստ մեր աղբյուրների` Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը նեղացած է, քանի որ Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում «բերեց» իր իշխանությունը, ինքը, բայց նախագահը սատարում է ներկայիս իշխանությունների աշխատելաոճը: Ըստ այդ տեղեկությունների` Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Արմեն Սարգսյանը ստորագրում է ընդունված բոլոր օրենքները: Իսկ Ա. Սարգսյանն էլ հակադարձել է, թե ի՞նչ անի, եթե չստորագրի, ինչու՞ խանգարի, որևէ հիմնավորմամբ ինքը չի կարող դրանք մերժել կամ որևէ իրավական հետևանքի «պարտադրել»:
Արմեն Սարգսյանը նաև ակնարկել է հենց Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ սահմանադրությամբ նախագահի լիազորությունները քչացնելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։