04/05/2019 19:24
Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել. վիճակը ծայրահեղ ծանր է
Մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:
ՊԲ-ից հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: