04/05/2019 13:29
Բակո Սահակյանն ու Արթուր Ջավադյանը քննարկել են բանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ կառավարության անդամների և ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվել է բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: