04/05/2019 09:52
«Ժամանակ». Ծառուկյանը պատրաստվում է շատ կոպիտ պատասխանել Միրզոյանին
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից պարզաբանումներ է խնդրել բիզնեսի հետ նրա ունեցած առնչությունների վերաբերյալ:
Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը պատրաստվում է շատ կոպիտ պատասխանել Միրզոյանին՝ նրան ուղարկելով ԱԺ-ում իր վերջերս տված հարցազրույցի տեսագրությունը, որտեղ նա հայտարարում է, որ ինքն անմիջականորեն չի զբաղվում բիզնեսով, իսկ իրեն սեփականության իրավունքով պատկանող ընկերությունները հանձնել է հավատարմագրային կառավարման: Կարճ և կոնկրետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։