04/05/2019 10:04
«Փաստ». Հնարավոր է, առաջիկայում Թուրքիայից ՀՀ քաղաքացիների զանգվածային դեպորտացիա լինի
«Փաստ» թերթը գրում է.
«Տեղեկություններ կան, որ առաջիկայում Թուրքիայում բավականին լուրջ զարգացումներ են սպասվում՝ կապված ՀՀ քաղաքացիների զանգվածային դեպորտացիայի հետ։ Ինչպես հայտնի է, բավական մեծ թվով հայեր միգրացիոն աշխատանքի են մեկնում Թուրքիա, ի դեպ՝ աշխատանքները հաճախ սեզոնային չեն լինում, այլ տևում են մի քանի տարի։
Թուրքիայի կողմից այս հարցով մի քանի անգամ ուղիղ տեքստով բարձրաձայնվել է, իսկ հիմա նման ընդգծված պետական քաղաքականության առաջնային պատճառներից մեկը 2018-ի հունիսին Սիրիա ուղարկված հայկական խաղաղապահ կորպուսի ուժերն են։
Նշենք, որ այս հարցը ՀՀ-ում նույնպես բավականին քննարկումների առիթ հանդիսացավ, մասնավորաբար նշվում էր, որ այդ ուժերն ուղարկվել էին «գաղտնի», խորհրդարանում ոչ մի քննարկում չի ծավալվել և այլն։
Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա առաջիկայում ՀՀ-ն ևս մեկ լուրջ խնդրի առջև կկանգնի՝ տարբեր հաշվարկներով 70-100 հազար ՀՀ քաղաքացի, ովքեր աշխատում են այնտեղ և գումար են ուղարկում Հայաստան, ստիպված են լինելու վերադառնալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։