06/05/2019 20:32
Քոչարյանի և մյուսների գործը 2-րդ անգամ մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին
Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին, տեղեկացնում է Բարձրագույն դատականխորհրդի լրատվության հետ կապերի պատասխանատու Արման Խաչատրյանը։
««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ գլխի պահանջներին և «Դատավորների միջև գործերի բաշխման‚ վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորման համակարգչային ծրագրի շահագործման կարգը սահմանելու մասին» 2018թ. Օգոստոսի 2-ի թիվ ԲԴԽ -30-Ո-71 որոշման համապատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը համակարգչային եղանակով պատահական բաշխման սկզբունքով մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Խաչատրյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ էր հայտնել։