06/05/2019 10:13
«Շերեմետյևոյում» SSJ 100-ի մասնակցությամբ միջադեպից հետո հոսպիտալացվածների թիվն ավելանում է
Ռուսաստանի «Շերեմետյևո» օդանավակայանում SSJ 100-ի մասնակցությամբ միջադեպից հետո հոսպիտալացվածների թիվն ավելացել է և հասել 9-ի, այս մասին ТАСС-ին հայտնել են բժշկական հաստատություններից աղբյուրը:
Նշվում է, որ հիվանդանոց է շտապ տեղափոխվել անձնակազմի 3 անդամ:
Բացի այդ, տուժել է նաև 14 մասնագետ, որոնք փրկարարական աշխատանք էին իրականացնում դեպքի վայրում:
Այս պահին հիվանդանոցներում գտնվում է ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով 9 տուժած:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Շերեմետյևոյում» SSJ 100 օդանավի մասնակցությամբ միջադեպի հետևանքով մահացել է 41 մարդ: