06/05/2019 16:20
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը
Մեր ժամանակների ամենահեռանկարային դաշնակահարուհիներից մեկը՝ Վալենտինա Բաբորը, մայիսի 16-ին հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Գերմանացի դաշնակահարուհին մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ Դեռևս 10 տարեկանից դաշնակահարուհին նվագախմբերի հետ հանդես է գալիս բազմաթիվ հայտնի հարթակներում:
Երևանում կայանալիք համերգի ընթացքում Վալենտինա Բաբորը կկատարի Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։
Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի նաև Ալեքսանդր Բորոդինի Թիվ 2-ը սիմֆոնիան։