07/05/2019 12:19
Սպորտի ոլորտում իրականացնելու ենք հեղափոխություն. Նախարար
Սպորտի ոլորտում իրականացնելու ենք հեղափոխություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Գաբրիել Ղազարյանը։
«Մի շարք ոլորտներում արդեն տրվել է մեկնարկը», - ասաց նա։
Նախարարի խոսքով՝ ֆիզկուլտուրան պարտադիր գործոն է, որը պետք է մտնի մեր մշակույթի մեջ։
Նա ասաց, որ մայիսին Երևանում անցկացվելու է սպորտային պարերի աշխարհի առաջնություն։
«Այս տարի մեկնարկը կտանք բարձրագույն վարպետության դպրոցի ստեղծման, որը շատ կարևորում ենք», - ասաց Գաբրիել Ղազարյանը։
Նախարարն ընդգծեց, որ բոլոր մարզիչներին բերելու են բժշկական ապահովագրության դաշտ: