07/05/2019 15:06
Քաթարը 480 մլն դոլար կտրամադրի պաղեստինյան տարածքների բնակիչներին օգնելու համար
Քաթարի իշխանությունները որոշում են ընդունել որպես օգնություն 480 միլիոն դոլար տրամադրել պաղեստինյան տարածքների բնակիչներին: Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters-ը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին:
Մոտ 300 միլիոն դոլար է տրամադրվում Պաղեստինի ազգային վարչակազմին դրամաշնորհների և փոխառությունների տեսքով՝ առողջապահության և կրթական հատվածի զարգացման համար:
Եվս 180 միլիոն դոլար կուղղորդվի տարածաշրջանում գործող հումանիտար ծրագրերի աջակցմանը և պաղեստինյան տարածքների բոլոր բնակիչներին էլեկտրաէներգիայից մշտապես օգտվելու հնարավորություն ընձեռելու աշխատանքների կատարման համար: