07/05/2019 14:12
Լիլիթ Մակունցը չի մեկնաբանում Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին Արցախի նախագահների նամակը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակնուցը կտրուկ հրաժարվեց մեկնաբանել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմում-խնդրանքը՝ ՀՀ 2-րդ նախագահ, Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին։
«Կներեք, բայց ես ոչ մի հարցի Արցախի մասին չեմ պատասխանում, որևէ հարցի։ Հրաժարվում եմ մեկնաբանել», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Լիլիթ Մակունցը։
Նշենք, որ այսօր Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը պաշտոնապես դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով մայիսի 9-ին ընդառաջ փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։