08/05/2019 14:36
Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ Հայաստանում երբեք իշխանություն չի լինելու. Վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ նախկին իշխանություններից ոչ մեկ չի պատկերացնում՝ 2018թ.-ին ինչ է կատարվել ու ինչ է տեղի ունենում երկրում։
«Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք իշխանություն չի լինելու։ Երբեք։ Ընդդիմությունն էլ ... Չի լինելու ընդդիմություն 90 և ավել տոկոս հավանականությամբ»,- հայտարարեց վարչապետը՝ պատասխանելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին հարցին։
Նշենք, որ «Reuters»-ին տված հարցազրույցում Քոչարյանը հայտարարել էր, որ նոր իշխանությունների դեմ ընդդիմադիր ուժեր են հայտնվում։
Փաշինյանը նաև անդրադարձավ Հանրապետական կուսակցությանը՝ հայտարարելով, որ այն, ըստ էության, «կասեցված է ժողովրդի կողմից»։
Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, Փաշինյանն ասաց, որ այն ավանդական կուսակցություն է ու ինքը հարգանքով է վերաբերվում այդ կուսակցությանը։