08/05/2019 14:27
Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կգա Հայաստան
Հոկտեմբերի մեկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Հայաստան, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ ոչ միայն ՌԴ նախագահը, այլև ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ կլինի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար։
«Շատ հաճելի առիթ է մեր գործընկերներին տեսնել Երևանում»,- նշեց ՀՀ վարչապետը։