08/05/2019 13:15
Գագիկ Ծառուկյանի հարցն իրավական հարց է, քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում. Վարչապետ
Ես հայտարարել եմ, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան, և դրա պատճառով նաև քննադատության եմ արժանացել, այսօր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու նախաձեռնությանը։
«Օլիգարխ՝ նշանակում է քչերի իշխանություն։ Օլիգարխ՝ նշանակում է մարդ կամ մարդիկ, ովքեր ունեն իշխանության որոշումների վրա ազդեցություն ունեալու լծակներ։ Այդ առումով Հայաստանում օլիգարխ չկա։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, դիմումը տրվել է ընթացակարգերով, պետք է քննարկվի, թող որոշում կայացվի։ Դա իրավական հարց է, այստեղ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում։
Դուք մտածում եք՝ մեր կառավարությունն ինտրիգների կարի՞ք ունի։ Մենք ընտրություններում 70 տոկոս ձայն ենք հավաքել, այսօր էլ խորհրդարանական ընտրություն լինի, մենք ավելի շատ ձայն կհավաքենք, գործող վարչապետն իշխանություն պահելու խնդիր չունի», - ասաց վարչապետը։