08/05/2019 13:57
Սերժ Սարգսյանը չի կարող որոշել ինձ հետ հանդիպի, թե ոչ, բայց ես կարող եմ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում Արցախում վաղը շփվել Սերժ Սարգսյանի հետ։
«Ձեր կարծիքով՝ ես Սերժ Սարգսյանի հետ շփվելո՞ւ եմ։ Ինքն էլ է Հայաստանում, ես էլ եմ Հայաստանում, ինքն էլ է Արցախում, ես էլ եմ Արցախում, դրանից ի՞նչ։ Ես կորոշեմ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեմ, թե չէ, Սերժ Սարգսյանը չի կարող որոշել ինձ հետ հանդիպի, թե չէ, բայց ես կարող եմ որոշել իր հետ հանդիպեմ, թե չէ», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ իրեն պետք լինի հանդիպել Սերժ Սարգսյանին, ինքը կհանդիպի։
«Երբ ինձ պետք լինի իր հետ հանդիպել, ես կհանդիպեմ, պարզ ա էս ամեն ինչը, ես չեմ պատրաստվում իր հետ շփվել», - ասաց նա՝ ընդգծելով՝ երբ շփվելու մտադրություն ունենա, կհանդիպի։