08/05/2019 11:15
209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա. ՀՀ վարչապետ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին՝ շարունակելով ներկայացնել 100 փաստ նոր Հայաստանի մասին:
«Փաստ 11՝ սահմանապահ 47 մարտական դիրքեր ապահովվել են էլեկտրական հոսանքով, 73 դիրքեր ապահովվել են ջրամատակարարման համակարգով, 180 դիրք՝ սառնարաանով, առաջիկայում ևս 45–ը կապահովվեն», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ 36 տեսադիտարկման սարք են ձեռք բերել:
Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ փաստ 12-ով զինվորների նախասիրությունների ուումնասիրությունների արդյունքում էական փոխվել է սննդակարգը, որում ներառվել է լավաշ, արևածաղկի ձեթ և այլն, սեզոնին կտրվի վարունգ, լոլիկ, մակարոն և այլն:
«Փաստ համար 13՝ ժամկետային զինծառայողներն այլևս ապահովված են բարձրորակ վարտիքներով ու շալվարներով, թույլ է տրվել ունենալ բջջային հեռախոներ: Հեռախոսների հետ կապված, ասում էին իր տղան բանակում է, դրա համար են հեռախոս տվել», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա ներկայացմամբ՝ 14-րդ փաստով Հայաստանտ սկսել է ՍՈՒ 30 կործանիչների գործընթացը, իսկ այլ տեխնիկայի ձեռքբերման մասին տեղեկություն վարչապետն ասաց, որ չի կարող ասել:
«Փաստ 15՝ «1000 դրամների» հիմնադրամը սկսել է փոխհատուցել նաև 2008 թվականից մինչև 2016 թվականների ընթացքում զոհված կամ առաջին ու երկրորդ կարգի հաշմանադանություն ձեռք բերած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: Եվս 339 շահառու ամսական կստանա 100-ից 400 հազար դրամ փոխհատուցում», - ասաց նա:
16-րդ փաստով՝ 410 բնակարան սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել է զինծառայողներին ու զոհված զինծառայողների ընտանքիներին: 107 զինծառայողի նորակառույց շենքերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են բնակարաններ:
«Փաստ 17՝ կուտակային կենսաթոշակի համակարգում 2018-ի հուլիսի մեկից կատարված փոփոխություններով՝ 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի ներկայացմամբ՝ փաստ 18-ով՝ 85 հազար թոշակառու նպաստառուների թոշակը բարձրացվել է պարենային աղքատության գծից՝ նրանց ծայրահեղ աղքատության շեմից դուրս բերելու համար:
«Փաստ 19՝ ի հեճուկս ստորագրված պայմանագրի՝ խմելու ջրի սակագինը չի բարձրացել կառավարության վարած բանակցությունների արդյունքում, սոցիալապես անապահով խավերի համար 20 ու 10 դրամով էժանացել է գազի ու էլէներգիայի սակագները», - ասաց նա: