09/05/2019 11:16
Հայաստանի ՊՆ-ն ձգտում է ոչ թե սպառազինության բալանսի, այլ՝ առավելության. Դավիթ Տոնոյան
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե բալանսի, այլ՝ առավելության, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Մասնավորապես, լրագրողը հետաքրքրվեց՝ կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանի հետ սպառազինությունների բալանսը վերականգնված է, ինչին նախարարն արձագանքեց.
«Ես կարող եմ ասել, որ պաշտպանության նախարարությունը բալանսի չի ձգտում։ Պաշտպանության նախարարությունը ձգտում է առավելության»։