09/05/2019 13:08
Հայաստանը եղել ու մնում է Ղարաբաղի անվտանգության միակ երաշխիքը. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը դեռևս խուսափում է Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք ստեղծելու նպատակով Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած ստորագրահավաքի վերաբերյալ մեկնաբանություններ տալ։
«Ես դեռևս կխուսափեմ որևէ մեկնաբանությունից, որովհետև արդեն ասել եմ՝ Հայաստանն ու Արցախը ունեն բավական հստակ ձևավորված խորը համակարգ»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նա նշեց, որ Հայաստանը եղել ու մնում է Ղարաբաղի անվտանգության միակ երաշխիքը։
«Բոլորիս համար կարևորագույն խնդիրը եղել է 150 հազար հայրենակիցների անվտանգության խնդիրը, ու մենք ունենք բազմաթիվ ձևեր՝ արտահայտելու և ապահովելու այդ երաշխավորման գործառույթը»,- ասաց նա։
Նախարարը նշեց՝ այդ գործառույթն ամրապնդելու են տարբեր նոր գործիքներով։