«Երբ պատերազմից հետո առաջին անգամ գյուղ գնացի՝ մանկությանս հրաշքից ոչինչ չէր մնացել». Պարուհի Մարինա Մարտիրոսյանը վերհիշում է Արցախյան պատերազմի օրերը

09/05/2019 15:35

«Երբ պատերազմից հետո առաջին անգամ գյուղ գնացի՝ մանկությանս հրաշքից ոչինչ չէր մնացել». Պարուհի Մարինա Մարտիրոսյանը վերհիշում է Արցախյան պատերազմի օրերը


Մայիսի 9-ը հայկական աշխարհը նշում է որպես Եռատոն՝ հաղթանակ Հայրենական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրման օր և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորում: Վերջին տարիներին Մոսկվայում բնակվող պարուհի Մարինա Մարտիրոսյանի համար տոնն առավել շոշափելի է, քանի որ հերոսամարտերի Արցախյան շրջանին անձամբ է առընչվել. պատերազմի առաջին իսկ օրիցդ պարուհու հայրը մարտադաշտում էր:

Aysor.am-ը թեմայի շուրջ հարցազրույց է ներկայացնում Մարինա Մարտիրոսյանի հետ:

- Մարինա, գիտեմ, որ Ձեր արմատները ձգվում են դեպի Արցախ…

- Այո՛, չնայած ես Երևանում եմ ծնվել, սակայն մայրս Ղարաբաղից է, Մարտակերտի շրջանից՝ Մատաղիսից: Դա հենց այն շրջանն է, որն ամենամեծ հարվածն էր կրել: Մանկությանս յուրաքանչյուր ամառ այնտեղ է անցել, հրաշք էր ուղղակի: Բայց 90-ականների պատերազմը սև մոխրով պատեց այդ հրաշքը (մտածում է): Այնքա՜ն բան կա հիշելու և պատմելու… Իսկապես, Ղարաբաղի հետ ինձ շատ բան է կապում՝ արյան կանչը, մանկությանս հիշողությունները, նաև՝ պատերազմի հետ կապված հիշողություններ ունեմ,  հայրս առաջին իսկ օրվանից արցախյան ազատագրական պայքարի մեջ էր:

- Ձեր հայրը Հայոց բանակի սպա, գնդապետ Աշոտ Մարտիրոսյանն է: Ինչպե՞ս ընդունվեց ընտանիքի կողմից նրա՝ պատերազմ մեկնելը:

- Առանց որևէ քննարկման: Ճիշտ է, այն ժամանակ ես փոքր էի, բայց որոշ բաներ լավ հասկանում էի: Հասկանում էի, որ դա պետք է ու դա է ճիշտը, յուրաքանչյուրիս պարտքն է: Մեր ընտանիքում հասնելը, մարդկանց օգնելը նորմալ ու սովորական երևույթ է եղել: Մայրս էլ՝ Նաիրա Եդիգարյանը, Հայոց բանակի ստեղծման առաջին իսկ օրվանից՝ 17 տարի, ծառայել է հանուն հայրենիքի: Նա եղել է Մոտոհրաձգային գնդի գաղտնի մասի պետ:

- Զինվորականների ընտանիքում մեծանալով՝ ցանկություն չի՞ առաջացել, որ դուք էլ շարունակեք նրանց ճանապարհը:

- Երբ դեռ 9-րդ դասարանում էի սովորում, ուզում էի դառնալ զինվորական, հատկապես՝ հետախույզ: Հայրս շատ լավ հետախույզ ընկեր ուներ, ուզում էի նրա նման դառնալ, ի վերջո՝ ծնողներիս գործը կշարունակեի: Բայց ճակատագիրն ինձ համար այլ ուղի էր պատրաստել։ 

- Կարծում եմ՝ 90-ականների մասին հայրիկից բավական հետաքրքիր ու հիշարժան պատմություններ լսած կլինեք:

- Պատմությունները շատ-շատ են, բայց կառանձնացնեմ դրանցից 1-2-ը։ Երբ լսեցինք, որ թշնամին արդեն հասել է Մատաղիսի մատույցներին, առավել քան իրար խառնվեցինք: Տատիկս և մայրիկիս տատը, նաև՝ շատ այլ ազգականներ, այնտեղ էին: Մայրիկիս ապրումներն աննկարագրելի էին: Հիշում եմ, ոչ մի տեղեկություն չունեինք ո՛չ տատիկից, ո՛չ էլ հայրիկիցս: Կապի միջոց գրեթե չկար, իսկ անորոշությունն ահավոր երևույթ է: Ու մեկ էլ 92թ.-ի գարնանային մի երեկո դուռը թակեցին: Հայրս էր՝ տատիկիս հետ: Նրանց հետ էին նաև մի քանի կանայք ու երեխաներ, որոնց հորս ջոկատը անտառներում էր գտել: Ցավոք, մեծ տատիկս (մայրիկի տատը), ով այն ժամանակ արդեն 92 տարեկան էր, չկար, նրանց հետ չէր: Տատիկս ամեն անգամ պատմում ու հոգոց հանելով ասում էր. «Ա՜խ մամա, հիմա ես որտե՞ղ քո շիրիմին այցի գամ»։

- Ճանապարհի՞ն էր մահացել:

- Այո՛: Նորա տատիկիս խոսքերով՝ մեծ տատս դեռ գյուղում, իր տանը իրեն ասել է՝ ինձ թող, դու փախիր, ինձ հետ չես փրկվի, ես բեռ եմ: Բայց տատիկս նրան չի լսել, մի կերպ դուրս են եկել գյուղից ու փախել: Բայց չի կարողացել, ճանապարհին մահացել է, ու փախեփախի ժամանակ անտառում թաղել են: Հիմա մեծ տատիկս այդ անտառի ինչ-որ ընկուզենու տակ հանգչում է: Բայց, ցավոք, տեղն այլևս չենք գտնի, քանի որ մայրիկիս մայրն էլ այլևս մեզ հետ չէ: Միակ սփոփող բանն այն է, որ հողը ազատագրվեց դեռևս 1993 թվականին, մերն է։

- Կա՞ն պատմություններ, որոնց մասին իմացել եք շատ տարիներ անց:

- Այո՛, մի պատմություն կա, որի մասին մայրս ինձ շատ ավելի ուշ է պատմել։ Երբ հայրս հերթական անգամ սահմանում է եղել, իսկ մայրս՝ աշխատավայրում, գնդում գտնվող հորս մարտական ընկերները հերթով մտել են մայրիկիս մոտ, հետը խոսել, իր ու իմ որպիսությունը հարցրել: Հետո էլ իրենց մեջ ուժ են հավաքել ու ասել. «Տիկի՛ն Եդիգարյան, Աշոտն իր գումարտակով շրջափակման մեջ է ընկել, արդեն 9 ժամ է՝ դուրս չեն գալիս կապի: Հավանականությունը շատ քիչ է, որ ողջ են»… Բայց մայրս ասել է, որ չի հավատում հորս զոհվելուն ու ասել է՝ «Աշոտը խելացի հրամանատար է ու դուրս կգա, նրանք ողջ են»: Մայրս շատ ուժեղ կին է, այդ օրն ինձ ոչինչ չի ասել, ես էլ, բնականաբար, ոչինչ չեմ կասկածել (արտասվում է)… Փառք Աստծո, մեկ օր հետո հայրս կապի մեջ է մտնում ու հաղորդում, որ դուրս են եկել շրջափակումից:

- Հետո պատմե՞լ է, թե ինչպես են կարողացել փրկվել:

- ՉԷ՛, ռազմական գաղտնիք էր, մանրամասներին ծանոթ չեմ: Ընդհանրապս, ես շատ հետաքրքրասեր եմ եղել, ինձ շատ բաներ են հետաքրքրել, բայց ծնողներս չէին պատմում: Միշտ նեղանում էի, ասում՝ չե՞ք վստահում ինձ, ազնիվ խոսք՝ ոչ-ոքի չեմ ասի (ժպտում է): Բայց նրանք պնդում էին, որ դա իմ իսկ անվտանգության համար է:

- Հրադադարից հետո էլ հաճախ եք եղել Ձեր գյուղում: Ինչպիսի՞ն են հետպատերազմյան հիշողությունները, մինչ պատերազմյան գույները պահպանվե՞լ են:

- Երբ պատերազմից հետո առաջին անգամ մեր գյուղ գնացի, մանկությանս հրաշքից գրեթե ոչինչ չէր մնացել: Ճանապարհները, դաշտերը, լեռներն ու նույնիսկ օդն այնքան տխուր էին՝ սև մոխրով պատված: Թեև, միևնույն ժամանակ հպարտություն կար այդ ամենի մեջ: Չէի կարողանում արցունքներս զսպել, հատկապես, երբ հասա պապիկիս ու տատիկիս տանը։

- Տունը պահպանվո՞ւմ էր:

- Ոչ՛, ոչինչ չէր մնացել, տուն տանող աստիճաններից միայն երկուսն էին կանգուն։ Հենց այդ երկու աստիճաններից էլ շարունակեցի կառուցել ու վերհիշել մանկությանս պատկերները, երբ ամեն ինչ խաղաղ էր ու կոկիկ, երբ կանաչած ու հարդարված էր այգին՝ բազմատեսակ մրգերի ծառերով ու բանջարեղենով: Երբ միշտ համեղ հացի ու հայկական գաթայի հոտ էր գալիս տատիկիս խոհանոցից ու թոնիրից: Երից Մանկանց եկեղեցին հենց մեր գյուղի վերևում՝ լեռների վրա է… Բայց, Փառք Աստծո, հիմա գյուղն էլի վերածնվել ու շնչում է, ու միշտ այդպես կլինի: Մենք անկոտրում ազգ ենք, մեզ հնարավոր չէ ջնջել։ 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր Այսօր, 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան Այսօր, 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը Այսօր, 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան Այսօր, 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Այսօր, 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Այսօր, 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված Այսօր, 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում Այսօր, 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան Այսօր, 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ Այսօր, 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին Այսօր, 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը