10/05/2019 19:17
Ճապոնիայի պետական պարտքը գերազանցել է 10 տրիլիոն դոլարը
Ճապոնիայի պետական պարտքը 2018 ֆինանսական տարվա վերջի (2019 թվականի մարտի 31) դրությամբ կազմել է մոտ 1103,4 տրլն իեն՝ ավելի քան 10 տրլն դոլար, ասվում է երկրի ֆինանսների նախարարության տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ճապոնիայի պետական պարտքի գումարը հասել է երկրի պատմության ընթացքում ամենամեծ չափերին:
Այն նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 141 մլրդ դոլարով:
Պետական պարտքն ավելի քան կրկնակի անգամ գերազանցում է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) չափը:
Ճապոնիայի պետական պարտքի մեծանալու գլխավոր պատճառը սոցիալական կարիքների համար բյուջետային հատկացումների ավելացումն է բնակչության անշեղ ծերացումը։