10/05/2019 16:27
Թուրքիայից ավտոբուսներով բեռի անվան տակ իրականում գալիս են ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ. Անանյան
Թուրքիայից ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ իրականում գալիս են ակնհայտորեն ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ իրենք փորձել են Բագրատաշենի մաքսակետում կանխել այդ երևույթը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ խնդիրը լուծվել է քաղաքացիների հետ բարիդրացիական և փոխգործակցության մթնոլորտում։
«Բազմիցս հնարավորություն ունեցել ենք ասելու, որ Թուրքիայից ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ, իրականում գալիս են ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ։ Խնդիրն այն է եղել, որ մենք անգամ փորձել ենք կանխել դա»,- նշեց ՊԵԿ նախագահը։
«Ստուգումները պարզեցին, որ մասամբ ձեռնարկատիրական էին, մասամբ՝ ոչ»,- ասաց Դավիթ Անանյանը։