10/05/2019 14:00
Բեզոսը ներկայացրել է Լուսնի վրա իջեցման տիեզերական ապարատի նախատիպը (Տեսանյութ)
Amazon և Blue Origin ընկերությունների ղեկավար Ջեֆ Բեզոսը Վաշինգտոնում անցկացրել է Լուսնի մակերևույթի վրա իջեցման համար նախատեսված տիեզերական ապարատի նախատիպի շնորհանդեսը, հայտնել Է ABC հեռուստաալիքը:
«Եկել է ժամանակը վերադառնալու Լուսին, այս անգամ մնալու համար»,- հայտարարելէ Բեզոսը լրագրողների և տիեզերական ոլորտի աշխատողների համար կազմակերպված փակ միջոցառմանը: Նա բեմի վրա ցուցադրել է Երկրի բնական արբանյակի վրա իջեցման համար ապարատի՝ բնական մեծությամբ մակետը: Վայրէջքային մոդուլն ստացել է Blue Moon անվանումը:
Ապարատի մշակումն, ինչպես ընդգծել է Բեզոսը, «կատարվել է երեք տարվա ընթացքում»: Նրա խոսքով՝ Blue Moon-ը կկարողանա փափուկ վայրէջք կատարել Լուսնի մակերեւույթի վրա՝ ունենալով 3,6-ից մինչև 6,5 տոննա օգտակար բեռնավորում, դրա կտուրին կարելի կլինի տեղավորել լուսնագնաց: Amazon-ի ղեկավարը նաև հայտարարել է, որ վայրէջքային մոդուլի համար հատուկ մշակվել է շարժիչ, որն ստացել է BE-7 անվանումը: Ուժային կայանքի առաջին փորձնական արձակումը կկատարվի ամռանը: