10/05/2019 15:21
Եթե կան չարաշահումներ, խախտումներ, դրանք կենթարկվեն պատասխանատվության. ՏՄՊՊՀ նախագահը՝ գազի և բենզինի գնի բարձրացման մասին (Տեսանյութ)
Բենզինի և գազի շուկան ուշադրության կենտրոնում է և մենք կփորձենք համապարփակ լուծում տալ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Նախ՝ շուկան մանրամասն կուսումնասիրենք, որտեղ կան խնդիրներ՝ կբացահայտենք, եթե կան չարաշահումներ, խախտումներ, դրանք համաչափ կնթարկվեն պատասխանատվության»,- ասաց Գեղամ Գևորգյանը։
Նա նշեց՝ ցանկացած չարաշահում, լինի գնի բարձրացում, թե իջեցում՝ խնդիր է։
ՏՄՊՊՀ նախագահը չպատասխանեց հարցին, թե ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնողներն ո՞վքեր են։
«ՏՄՊՊՀ-ն ապաքաղաքական կառույց է։ Ես չեմ կարող քաղաքական կերպարների վերաբերյալ որևէ հայտարարություն անել»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գազալցակայաններում ավտոմեքենաների գազի լիցքավորման խնդրին: Նա նշել է, թե այս ոլորտում քաղաքական առնչություն ունեցող մարդիկ կան: