10/05/2019 10:29
Չինական ապրանքների մաքսատուրքերն ԱՄՆ-ն մինչև 25 տոկոս բարձրացրել է
200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների մաքսատուրքերը 10 տոկոսից մինչև 25 տոկոս բարձրացնելու վերաբերյալ ամերիկյան վարչակազմի որոշումն ուժի մեջ է մտել, հայտնել է Kyodo գործակալությունը:
Հաղորդվում է, որ Չինաստանը, ինչպես սպասվում է, հանդես կգա պատասխան քայլով: Նախօրեին ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն ժամանել է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ է վարել ամերիկացի գործընկերների՝ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի և առևտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ: Հանդիպումը կշարունակվի ուրբաթ օրը: Մայիսի 5-ին Թրամփը հայտարարել է, որ մայիսի 10-ից սակագները կբարձրացվեն, քանի որ Չինաստանի հետ առևտրատնտեսական բանակցությունները «շատ դանդաղ են առաջ ընթանում»:
Մայիսի 7-ին առևտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել է, որ Պեկինը հրաժարվում է ավելի վաղ առեւտրական հարցերի շուրջ կոնսուլտացիաներում ձեռքբերված պայմանավորվածություններից, եւ հավաստել է մայիսի 10-ից մաքսատուրքերի ավելացման հնարավորոթյունը: