11/05/2019 12:00
Ադրբեջանի ԱԳՆ. Մխիթարյանը կարող է խաղալ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչում
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իրավունք ունի Բաքվում մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» դեմ՝ չնայած երկրների միջև լարվածությանը:
«Ադրբեջանում մեծ սպորտային իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մասնակցում էին հայ մարզիկները: Սպորտը քաղաքականությունից դուրս է», - հայտարարել է Աբդուլաևան: