11/05/2019 12:20
Գեղարքունիքի մարզում 66 կմ ճանապարհ կկառուցվի. Մարզպետ
2019 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում կկառուցվի կամ կհիմնանորոգվի 66 կմ ճանապարհ, որի համար կծախսվի 6 մլրդ դրամ, այսօր «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Սուբվենցիոն ծրագրերի միջոցով, ըստ մարզպետի, ևս 2.5 մլրդ դրամի ճանապարհաշինարարական աշխատանքներ կտարվեն։ Մասնավորապես, զբոսաշրջության զարգացման նպատակով կառուցվելու է Մաքենիսի, Արծվանիստի վանական համալիրներ տանող ճանապարհները։
Բացի այդ, այս տարի կկառուցվի մոտ 22 ոռոգման ցանց, ինչպես նաև խմելու ջրի ցանցեր։
«Ես ուզում եմ ընդգծել, որ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կառավարությունը քայել էր կատարում», - նշեց պաշտոնյան։