11/05/2019 13:53
Համաձայնագրերում հստակ երևում է, որ ԼՂ-ն հակամարտության հիմնական կողմ է. Տարոն Հովհաննիսյան
1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրում չկա և չէր էլ կարող լինել Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ստորագրությունը, քանի որ փաստաթուղթը ստորագրում էին Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարը, այսինքն՝ այն կողմերը, որոնք զինված ուժեր ունեին, այսօր տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
«Այսօր Ադրբեջանը փորձում է նույն հարթության վրա տեղավորել Ղարաբաղի իրենց նախկին համայնքային կազմակերպությունը՝ ԼՂ իշխանություններին փորձելով ներկայացնել իբր ԼՂ հայկական համայնքի ներկայացուցիչների, ինչը բոլոր համաձայնագրերում որևէ կերպ չի արտացոլվում։ Համաձայնագրերից հստակ երևում է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության հիմնական կողմ է», - ասաց բանախոսը։