11/05/2019 14:56
Թրամփը հանձնարարել է Չինաստանից ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Չինաստանից ապրանքների վրա նկատմամբ 300 մլրդ դոլարի մաքսատուրքեր սահմանել: Այս մասին հայտարարել է առևտրային բանակցություններում Միացյալ նահանգների ներկայացուցիչ Ռոբերթ Լայթհայզերը։
«Թրամփը հրամայել է Չինաստանից ներկրվող գրեթե բոլոր ապրանքների նկատմամբ սկսել մաքսատուրքերի բարձրացման գործընթացը։ Ներկրման արժեքը 300 մլրդ դոլար է գնահատվում», - ասել է ԱՄՆ ներկայացուցիչը:
Ուրբաթ հաղորդվել էր, որ 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների մաքսատուրքերը 10 տոկոսից մինչև 25 տոկոս բարձրացնելու վերաբերյալ ամերիկյան վարչակազմի որոշումն ուժի մեջ է մտել: