13/05/2019 12:45
Բացառում եմ, որ «Լուսավոր Հայաստանը» կարող է համագործակցել նախկին ռեժիմի հետ. Գորգիսյանը՝ Քոչարյանի հետ ալյանսի մասին
Բացառում եմ, որ «Լուսավոր Հայաստանը» կարող է համագործակցել նախկին ռեժիմի կամ նրան առնչվող որևէ ուժի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Իրենք ուղղակի սխալ հաշվարկ են կատարել: Քոչարյանն ու նրան մոտ գտնվող որևէ ուժ չի կարող ունենալ ՀՀ քաղացիների վստահությունը որևէ պարագայում: Նրանք թերագնատում են մեր քաղացիներին՝ կարծելով, որ նրանք չունեն հիշողություն», - ասաց Գորգիսյանը:
Նա նկատեց, որ ընդդիմադիր ճակատ ստեղծելու մասին հայտարարությունները նպատակ ունեն Քոչարյանի բանտ նստելուն խանգարել և պաշտպանել նրա ունեցվածքը:
«Այստեղ մեկ անձին բանտից պաշտպանելու և այդ ամենին քաղաքական շղարշ հաղորդելու միտում կա», - եզրափակեց խոսքը նա: