13/05/2019 11:30
ԲՀԿ օրակարգում Քոչարյանի հետ ալյանս կազմելու հարց չի քննարկվում. Իվետա Տոնոյան
ԲՀԿ խմբակցության օրակարգում այս պահին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարց չի քննարկվում.
«Որևէ ալյանսի հարց ԲՀԿ-ում չի քննարկվում: Ինչ վերաբերում է Քոչարյանի աջակիցների հայտարարությանը՝ ալյանսի մասով, դա բացառապես իրենց գործունեության դաշտն է: Մենք ունենք մեր օրակարգը և այդ օրակարգում որևէ մեկի հետ դաշինք կապելու հարց չի քննարկվում», - ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Հարցին՝ չի՞ բացառվում, որ հետագայում ԲՀԿ-ն կարող է դաշինք կազմել Քոչարյանի հետ, Տոնոյանն արձագանքեց.
«Ես սկզբունքորեն երբեք կանխատեսումներով չեմ զբաղվում, կրկնում եմ՝ այն իրավիճակը, որն այսօր ունենք, հետևյալն է՝ մեր օրակարգում նման հարց չկա»: