13/05/2019 12:37
Երևանում մեկնարկում է Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը. Քոչարյանի աջակիցները դատարանի մոտ են
Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց հավաքվում են «Ռոբերտ Քոչարյանին աջակցող դաշինքի» ներկայացուցիչները, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։
Այստեղ մեկնարկում է Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, հիշեցնենք, օրերս ստեղծել էին միավորում՝ ի աջակցություն Մարտի 1-ի գործով գլխավորի մեղադրյալի։
Դաշինքի անդամները, որոնք այս պահին հավաքված են դատարանի դիմաց, կրում են դաշինքի կրծքանշանը։
Նշենք, որ այսօր՝ ժամը 14։00-ին, կայանալու է Մարտի 1-ի գործով դատական նախնական նիստը, որտեղ որոշվելու է մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանը ներկա է լինելու դատական նիստին։
Այս գործով մեղադրյալ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները դատական նիստի մասին ծանուցում չեն ստացել և, հնարավոր է, ներկա չգտնվեն նիստին։