13/05/2019 12:30
Արցախում վիրավորված զինծառայողը գիտակցության է եկել, կարողանում է խոսել. Արծրուն Հովհաննիսյան
Մայիսի 4–ին Արցախում հակառակորդի գնդակից ծանր վիրավորված 21-ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել։
Ինչպես Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, զինծառայողն արդեն ի վիճակի է խոսել։
«Ագանիկ Զորոգլյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվում, նա շարունակում է մնալ զինվորական հոսպիտալում», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 21-ամյա ժամկետային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:
Վերջինիս տեղափոխել էին Երևան, որտեղ էլ բժիշկները Զորոգլյանի վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր: