13/05/2019 14:18
ՀՀ գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործով դատական նիստին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Մարտի 1-ի գործով դատական նախնական նիստին ներկայացավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։
Նիստին 4 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից այս պահին ներկա է միայն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մինչ այդ դատարան մեղադրանքը պաշտպանելու համար եկել էին դատախազներ Կարեն Բիշարյանը, Պետրոս Պետոսյանը և Գևորգ Բաղդասարյանը։
Նիստերի դահլիճում ներկաների համար դատավարության մասնակիցների ձայները հասկանալու խնդիրներ կան, և պաշտպանական կողմը միջնորդեց նիստերն անցկացնել այլ դատարանում, մասնավորապես Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում։