13/05/2019 19:15
Հումորի հրավառություն՝ Երևանում. Միշա Գալուստյանն և Րեվվան կներկայանան ինքնատիպ շոուով
Հունիսի 12-ին Երևանում սպասվում է իսկական հումորի հրավառություն։ Հանրաճանաչ հումորիստներ Միխայիլ Գալուստյանը և Ալեքսանդր Րեվվան հայ հանդիսատեսի առջև կներկայանան «Смешной и еще смешнее» խորագիրը կրող նոր համերգով: Այն տեղի կունենա ժամը 19:00-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ռուսաստանի Դաշնության ամենասիրված հումորիստները հայ հանդիսատեսին կներկայացնեն բոլորովին նոր և անակնկալ համարներ:
Դուետի ինքնատիպ հումորն անտարբեր չի թողնի և ոչ մեկի: Ծիծաղը և բարձր տրամադրությունը երաշխավորված են: Նրանցից յուրաքանչյուրն անգամ անհատական համարների պարագայում կարող է ստիպել հանդիսատեսին անդադար ծիծաղել:
Նշենք, որ այս ծրագրով մեր հայրենակից Միխայիլ Գալուստյանը և Ալեքսանդր Րեվվան շրջագայում են ոչ միայն Ռուսաստանում, այլև Միացյալ Նահանգներում, և արդեն իսկ մեծ հաջողություն են ունեցել: