14/05/2019 16:38
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հավանաբար, մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կարող են այցելել տարածաշրջան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Մենք դեռ պլանավորում ենք, որ համանախագահները տարածաշրջան կժամանեն ամսվա վերջում: Օրակարգում արտգործնախարարների հանդիպումն է, սակայն մենք պետք է նախապատրաստենք այն», - ասել է Մամեդյարովն ադրբեջանական «Report» գործակալությանը, հայտնում է «Интерфакс»-ը:
Ըստ նրա, արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու առաջարկը ստացվել է համանախագահող երկրներից մեկից: