14/05/2019 12:21
Տնտեսական հեղափոխության ուշացումը չեզոքացնում և գրեթե իմաստազրկում է քաղաքական հեղափոխությունը. Գևորգ Պետրոսյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ տնտեսական հեղափոխության ուշացումը իմաստազրկում է հեղափոխությունը.
«Տնտեսական հեղափոխության ուշացումը չեզոքացնում և գրեթե իմաստազրկում է քաղաքական հեղափոխությունը, ասել է, թե՝ իշխանափոխությունը:
Պետք է սառնասիրտ ու օբյեկտիվ լինել...
Ժողովրդի համար ինչ՞ նշանակություն ունի, թե վերևներում ով կամ ովքեր են ըմբոշխնում իշխանական կյանքի հաճույքը՝ այսինչը կամ այնինչը, եթե այդ նույն ժողովրդի 70 տոկոսը մարտնչում է սովի ճիրաններում:
Վերջապես, էս երկրում կա՞ մեկը, որ հստակ կասի, թե ինչքան պետք է սպասի հավատավոր ժողովուրդը...», - գրում է Պետրոսյանը: