14/05/2019 12:35
Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը. Դատավորն ինքաբացարկ չի հայտնի
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող նիստում դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայարած միջնորդությունը և հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել, հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը։ Այսինքն՝ Գրիգորյանը կշարունակի նախագահել Մարտի 1-ի գործով դատական նիստերը։
Ավելի վաղ Aysor.am-ը գրել էր, որ մայիսի 13-ին դատարանում կայացած նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրել էր միջնորդություն՝ հայտարարելով, որ դատավորը դատավարության կողմերի միջև հավասարություն չի ապահովում։
Ըստ փաստաբանի, դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքն այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը այս գործի կողմ է հանդիսանում, նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված մուտքով։
Այնուհետև, ներկայացնելով ինքնաբացարկի 2-րդ հիմքը, փասաբան Ալումյանն ասաց, որ այսօրվա դատական նիստում հարցերի միջոցով կարողացել է հասկանալ, որ դատավորն այս կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի մեծածավալ նյութերին։
Մեղադրող դատախազներն առարկել էին պաշտպանների ներկայացրած միջնորդությանը և դրանում նշված հիմքերը համարեցին անհիմն։ Ավելին՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը երեկ անակնկալ հայտնվեց դատարանում, դրանք որակել էր «երևակայական հիմնավորումներ»։