14/05/2019 11:48
ՀՖՖ-ն սկսում է մարզերում խաղադաշերի կառուցման լայնամասշտաբ ծրագիր
Ֆուտբոլի մասսայակականցման ծրագրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մարզերում խաղադաշտերի կառուցման խոշորամասշտաբ ու աննախադեպ ծրագիր:
Առաջին փուլի շինարարական աշխատանքները կմեկնարկեն մոտ օրերս և, ըստ հաստատված հերթականության, շինաշխատանքները սկսվելու են հետևյալ համայնքներում.
Արարատի մարզ. Արարարտ գյուղ, Վայոց Ձորի մարզ. Վայք, Ջերմուկ, Գլաձոր, Մալիշկա, Արտաբույնք (բնակավայր), Արենի, Խաչիկ, Ելփին, Աղավնաձոր և Զառիթափ համայնքներ
Գեղարքունիքի մարզ. Ճամբարակ, Ծովագյուղ, Լճաշեն, Հայրիվանք, Նորադուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Երանոս, Լիճք, Գեղհովիտ, Աստղաձոր, Արծվանիստ, Ծովակ, Ակունք և Մեծ Մասրիկ համայնքներ:
40/20 չափի խաղադաշտերը կառուցվելու են ՀՖՖ–ի կողմից, որից հետո նվիրաբերվելու են համայնքներին, այս ծրագրի նպատակը հատկապես գյուղական համայնքներում ֆուտբոլ խաղալը հասանելի դարձնելն է:
ՀՖՖ նախագահի կողմից ֆեդերացիայի աշխատակազմի առաջ դրված այս խնդրի կատարում թույլ կտա գալիք տարին Հայաստանի ողջ տարածքում ունենալ շուրջ 500 ֆուտբոլային խաղադաշտեր և դրանց գերակշիռ մասը լինելու են գյուղական համայնքներում: