14/05/2019 12:07
«Աստված պահի Քոչարյանի բալեն, ո՞նց էր համը իմ ձագի». Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրն ուզում է հանդիպել Քոչարյանի որդուն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան՝ ընդդեմ ու հանուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։
Դատարանի բակում է նաև Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ նպատակով է եկել, վերջինս պատասխանեց, որ բաց դատավարություն է ու եկել է նիստին։
«Արդարությունը թող հաղթի», - ասաց նա։
Aysor.am-ի հարցին, թե ինչո՞ւ է ցանկանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանի որդու հետ, Սարգիս Քլոյանը պատասխանեց. «Ինչո՞ւ, որ ասեմ Աստված պահի Քոչարյանի բալեն, ո՞նց էր համը իմ ձագի, դա եմ ուզում ասել իրեն»։