15/05/2019 16:59
Վերջին ամիսների դեպքերը թույլ են տալիս հավատալ՝ առաջընթացը հնարավոր է. ԱՄՆ դեսպանը՝ Ղարաբաղյան հակամարտության մասին
Մինսկի խմբի գործընթացն այսօր առավել քան երբևէ ոգևորիչ է, ՀՀ-ում իր գործունեության ծրագրերն ու ուղեգծերը ներկայացնելու ժամանակ ասաց ԱՄՆ դեպսան Լին Թրեյսին:
«Ճանապարհը երկար է եղել, դյուրին լուծումներ չկան, սակայն վերջին ամիսների դեպքերն ինձ թույլ են տալիս հավատալ, որ առաջընթացը հնարավոր է: Կողմերի միջև բարձր մակարդակի հանդիպումները, լարվածության կրճատումը, հետագա քայլերի վերաբերյալ համաձայնությունը և երկախոսությունը շարունակելու հանձնառությունը մատնացույց են անում, որ առաջընթացը հնարավորի տիրույթից դուրս չէ: Եվ Հայաստանում, հատկապես՝ երիտասարդներից, ես լսում եմ, որ նրանք պատրաստ են առաջընթացի», - ասաց դեսպանը:
Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ռուսաստանի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: