15/05/2019 10:27
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոլնիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,04 դոլարով՝ հասնելով մինչև 74,99 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,74 դոլարով և կազմում է 61.78 դոլար մեկ բարելի դիմաց։