15/05/2019 16:37
Հայ մշակույթի ներկայացուցիչները Պեկինում մասնակցում են Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում տեղի է ունենում «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովը:
Միջոցառման շրջանակում Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա գալա համերգ, որին կմասնակցեն Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան), «Ջնար» ժողովրդական նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան), Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահարուհի Աստղիկ Վարդանյանը, ԵՊՄՀ պարարվեստի ամբիոնի ուսանողներ Նարեկ Զոհրաբյանը և Դիանա Հովհաննիսյանը:
Գալա համերգին ներկա կլինեն ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը: