16/05/2019 12:24
Չի բացառվում, որ այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը ներկայանա դատարան. Դավիթ Բաբայան
Չի բացառվում, որ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ներկայանա դատարան, չեմ կարող հստակ ասել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ավելի վաղ մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությունը պնդելու համար Բակո Սահակյանը և ԱՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը կարող են ներկայանալ դատարան։
«Եթե կգա, կտեսնեք, թաքուն չենք պահելու։ Բայց միգուցե չի գալիս, չգիտեմ։ Այս պահի դրությամբ պարզ չէ, չեմ կարող ասել», - ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատարանում ընթերցեց Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ու գործող նախագահ Բակո Սահակյանի երաշխավորական նամակը: