16/05/2019 20:45
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին
Այսօր՝ շուրջ 4 օր տևած քննարկումներից հետո, ավարտվեց Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկումը։
Չորս օր շարունակ պաշտպանական կողմը ներկայացրեց խափանման միջոցի վերաբերյալ իր դիրքորոշումը, հայտարարեց, որ կալանավորման որոշումն անհիմն է և, նույնիսկ, միջնորդեց վերացնել 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը։
Երկար ելույթ ունեցավ նաև ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Նա անդրադարձավ փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությանը, ներկայացրեց դրա վերաբերյալ մանրամասներ։
Մեղադրող դատախազական խումբն իր հերթին պնդեց, որ կալանքի մասին որոշումը հիմնավոր է և այս փուլում այն պետք չէ փոխել։
Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ։
Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին՝ ժամը 16։00-ին։