16/05/2019 17:05
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում պնդեցին իրենց երաշխավորությունը՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դիմաց (Լուսանկարներ, տեսանյութ)
Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պնդեցին իրենց երաշխավորությունը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դիմաց:
Նախագահներից յուրաքանչյուրը 500 հազարական դրամ գրավ են մուծելու: Դատավոր Դավիթ Գրիգորյանը ներկայացրեց կողմերին նրանց իրավունքներն ու պարտականությունները։