16/05/2019 09:57
«Ժամանակ». ԿԳՆ-ն Մանկավարժական համալսարանին ներառել է գնումների «սև ցուցակում»
«Ժամանակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ կրթության և գիտության նախարարությունը վերջերս դիմել է ֆինանսների նախարարություն, որպեսզի Երևանի պետական մանկավարժական համալսարանին ներառեն գնումների «սև ցուցակում»՝ պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։
Նույն տեղեկությունների համաձայն՝ մանկավարժական համալսարանը գնումներ իրականացնելիս խախտումներ է թույլ տվել և հարուցել նախարարության դժգոհությունը: