16/05/2019 20:13
Ռուսաստանի «Առաջին ալիքը» չեղարկել է «Ձայն. Երեխաներ» շոուի եզրափակչի արդյունքները
Ռուսաստանի «Առաջին ալիքը» չեղարկել է «Ձայն. Երեխաներ», շոուի եզրափակչի արդյունքները: Մրցույթում հաղթել էր հայտնի երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան, հայտնում է РБК-ն:
Շոուի եզրափակիչ արդյունքների վերաբերյալ վերջնական զեկույցը պատրաստ է լինելու մայիսի վերջին:
Ապրիլի 10-ին Միկելա Աբրամովան, որը երգչուհի Սվետլանա Լաբոդայի թիմից էր, հաղթել էր մրցույթում՝ հավաքելով ձայների 56.5 տոկոսը:
Դա բուռն սկանդալ էր առաջացրել սոցցանցերի օգտատերերի, հասարակայության շրջանում:
Ապրիլի 27-ին «Առաջին ալիքը» հայտարարել է արդյունքների ստուգում սկսելու մասին: