16/05/2019 13:51
Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներն այսօր կգան դատարան՝ երաշխավորելու Ռոբերտ Քոչարյանի համար
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատարան կգան ժամը 16:00-ի սահմաններում, այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Հանրապետության երկու նախագահները դիմում էին ներկայացրել ՀՀ դատախազին՝ միջնորդելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Նրանք նաև երաշխավորական նամակ էին ներկայացրել դատարանին:
Հիշեցնենք, որ այսօր արդեն չորրորդ օրն է՝ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը: Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: