16/05/2019 13:04
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարը բնակարանների գների նկատվող թանկացման երեք պատճառ է նշել
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ներկայցրեց երեք պատճառ, թե ինչու է բնակարանների գների թանկացում նկատվում:
«Առաջին և ամենաշոշափելի պատճառը նախորդ տարվա քաղաքական փոփոխություններն են, որոնք հանրության ու բիզնեսի շրջանում սպասումներ են առաջացրել, որոնք ազդել են պահանջարկի վրա», - ասաց Պետրոսյանը:
Երկրորդ պաճառն, ըստ նրա, հիփոթեքի շուկայի ակտիվացումն է: Պետրոսյանը նկատեց, այսօր միջինում 6.5 նվազագույն տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր են գործում, որոնք անհամեմատելի են նախորդ տարվա տվյալների հետ:
«Երրորդը՝ Երևանում կոռուպցիոն սխեմաների վերացման արդյունքում շատ ավելի հեշտ է շինարական գործունեություն ծավալել: Շատ կառուցապատողներ, որոնք նախկինում խնդիրներ ունեին թույլտվությունների համար, հիմա այդ ամեն ինչը հեշտ է և նոր խաղացողներ են ի հայտ գալիս», - ասաց Պետրոսյանը:
Նա նկատեց, որ եթե նախկինում գների համար եղել են անհիմն պատճառներ, ապա հիմա դրանք վերացրել են:
«Այն ժամանակ մենք ունեինք շենքեր, որտեղ այս ինչ, այն ինչ պաշտոնյայի հարևանը լինելու համար կարող էին բնակարանները թանկ լինել, հիմա դրանք գրեթե բացառված են», - հավելեց նա: