16/05/2019 10:20
«Բարսելոնը» Գրիզմանին առաջարկում է տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ
«Բարսելոնը» պայմանագիր է առաջարկել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:
Կատալոնական ակումբը 28-ամյա ֆրանսիացուն առաջարկել է հնգամյա պայմանագիր՝ 17 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով, հայտնում է Diario Sport-ը հղում անելով L’Equipe-ին:
Գրիզմանն «Ատլետիկոյում» վաստակում էր 21 միլիոն եվրո: Ստացվում է, որ նրա աշխատավարձը 5 միլիոնով նվազելու է, եթե նա տեղափոխվի Կատալոնիա:
Սակայն, կատալոնական ակումբից նշում են, որ նա ավելի շատ գումար կվաստակի հովանավորների հետ գործարքներով: